ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 30-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,01 դրամով՝ կազմելով 387,05 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 1,23 դրամով և կազմել 419,37 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,99 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502,08 դրամ՝ նվազելով 0,44 դրամով։