Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները Բահրեյնում ընթացող ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում հաղթել են թուրք և ադրբեջանցի մրցակիցներին, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հայաստանը ներկայացնող, 71 կգ քաշային Սամվել Տերտերյանը 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Յուսիֆ Ահմադլիին։
65 կգ քաշային Ջանես Նազարյանը 7։4 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Համզա Սեզերին։
70 կգ քաշային Արման Անդրեասյանը 7:2 հաշվով հաղթել է Ալբանիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
60 կգ քաշային Հայկ Մանուկյանը 9։0 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Նեդ Կաուֆմանին։
Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 28-ին և կանցկանցվի մինչև հոկտեմբերի 31-ը։