Լուսինե Գևորգյանը նշանակվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար։ Համապատասխան որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լուսինե Գևորգյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր 2024 թվականի մայիսից, երբ պաշտոնից ազատվել էր Սիսիան Պօղոսեանը, ով այդ պաշտոնին էր նշանակվել 2022-ի հունվարին։