ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 1-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,45 դրամով՝ կազմելով 387,17 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0,68 դրամով և կազմել 420,51 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,95 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0,04 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499,95 դրամ՝ նվազելով 3,34 դրամով։