ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էդգար Զաքարյանին նշանակել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Զաքարյան զբաղեցնում էր «Զաքարյան Քոնսթաքշն Սոլուշնս» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։
Հոկտեմբերի 11-ին Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նույն օրը Փաշինյանը ստորագրել էր Տերյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը։