Թուրքիայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նվազագույնը 1, վիրավորվել՝ 16 մարդ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի կենտրոնական Չորում քաղաքում՝ 4 հարկանի բազմաբնակարան շենքում։
Չորումի նահանգապետ Ալի Չալգանի տեղեկություններով՝ պայթյունի պատճառը կենցաղային գազն է։