Քանյե Ուեսթի մասին վավերագրական ֆիլմը, որը նա ինքն է նկարահանել, կթողարկվի հաջորդ տարի, հայտնել է Правила жизни-ն։
Ֆիլմի անունն է In Who’s Name? և այն արժեցել է 1 միլիարդ դոլար։ Ֆիլմը պատմում է երգչի վերջին վեց տարիների անցած ճանապարհը։
Նշվում է, որ նախագիծը «խոստանում է եզակի և կինեմատոգրաֆիկ հեռանկար առաջարկել Յե-ի հանրային վերափոխման վերաբերյալ» (Ուեսթը 2021 թվականին պաշտոնապես փոխել է իր անունը՝ Ye – խմբ․):
Ֆիլմի առաջին գովազդային հոլովակը նախատեսվում է ցուցադրել նոյեմբերի 7-ին։