Կամրջի վերագործարկման ժամկետների մասին Բադասյանը մանրամասներ չհաղորդեց՝ ուղղորդելով ԱԳՆ-ից պարզել Հայաստան-Թուրքիա բանակցությունների մանրամասները։
2023 թվականի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն կա Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու մասին։ Նույն տարվա սեպտեմբերին ԶԼՄ-ն գրել էր, որ ՊԵԿ-ը շուրջ 630 միլիոն դրամի պայմանագիր է կնքել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ի հետ՝ երկրորդ փուլի աշխատանքները շարունակելու համար։
Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 3 օր անց Անկարան օգնություն ստանալու համար բացել ու անմիջապես փակել էր Մարգարայի կամուրջը։ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանը փետրվարի 11-ին և 15-ին հարյուր տոննայից ավելի մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա՝ հատելով հայ-թուրքական Մարգարա-Ալիջան (Իգդիր) ցամաքային սահմանը։