Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան «Осторожно: Собчак» հաղորդաշարի եթերում խոսել է մանկության տարիներին բուլինգի պատճառով հայկական Բաբասյան ազգանունը փոխելու մասին։
Նա հոր ազգանունով է սկսել մարզական կարիերան։ Գեղասահորդուհու խոսքով՝ հայրը՝ Արման Բաբասյանը, իր կյանքին չի մասնակցել։
«Ես յոթ տարեկան էի, հայրս իմ կյանքին չէր մասնակցում 9 ամսականից։ Մենք մեր կյանքում մի քանի անգամ հանդիպել ենք։ Մտածեցի, որ երևի ավելի լավ է փոխել ազգանունս՝ կապված իմ կյանքի իրավիճակի հետ»,- ասել է Մեդվեդևան հաղորդավարուհի Քսենյա Սոբչակին։
Գեղասահորդուհին հավելել է, որ մարզիչ Էթերի Թութբերիձեի խմբին միանալուց հետո վերցրել է մորական տատիկի ազգանունը։ «Հիմա, երբ ես մեծացել եմ, մտածում եմ՝ Եվգենյա Մեդվեդևա, ոնց էր մտքովս անցել, ախր գեղեցիկ է ու հիշվող»,- ասել է նա՝ նշելով, որ այն ժամանակ «Մեդվեդև» ազգանունը հայտնի էր:
Նա կարծում է, որ մանուկ հասակում ինքը «փոքր էր, թույլ, անպաշտպան, անկայուն», իսկ իր ազգանունը թիրախավորվել է։ «Նրանք ուղղակի անվանում էին իմ ազգանունը, կարծես դա վիրավորանք էր, ոնց որ «ապուշ» ասելը», – խոստովանել է Մեդվեդևան: Սոբչակի ճշտող հարցին, թե արդյո՞ք բուլինգն էթնիկ հողի վրա էր, Մեդվեդևան պատասխանել է. «Բաբասյանը, իհարկե, ուղղակիորեն Հայաստան է։ Բայց ես դա չեմ հիշում մանկուց: Իսկ փոքր երեխաներն այնպիսի բան չունեն, որ ազգային պատկանելիությունից ելնելով բուլինգի ենթարկեն: Նրանք ինձ ջղայնացնում էին «Բաբասյանյա, Բաբասյանյա, դու ի՞նչ ես, Մասյանյա-Բաբասյանյա»»,- ասել է նա:
Գեղասահորդուհին բուլինգի պատճառներից մեկն անվանել է նախանձը. «Լինելով արդեն Մեդվեդևա՝ մի քանի անգամ լսել եմ իմ հասցեին էթնիկական հողի վրա որոշակի արտահայտություններ, բայց ականջի հետև եմ գցել, քանի որ դա զուտ նախանձ էր։ Հիմա կարող եմ հրապարակավ դուրս գալ ու ասել՝ ընկերներ, հիշու՞մ եք, որ ես տաքարյուն հայ եմ։ Քանի որ ես չափահաս եմ: Իսկ երբ երեխային անընդհատ ասում են՝ հայ լինելը վատ է… Մարդուն ասա, որ խոզ ես, նա կսկսի խռխռալ… դրա համար էլ երևի զարմանալի չէ, որ ես այդպես արձագանքեցի։ Հիմա ես այդ ամենին հանգիստ եմ վերաբերվում՝ անվանեք այնպես, ինչպես ուզում եք»,- եզրափակել է 2018 թվականի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը։
2022 թվականի ապրիլի 29-ին Metaratings.ru-ն հայտնել էր, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն ասել է, որ մտադիր չէ Մեդվեդևային հրավիրել Հայաստանի հավաքական, քանի որ նա փոխել է ազգանունը։ Ապրիլի 30-ին Ստեփանյանը հերքել էր Մեդվեդևային ազգանվան պատճառով ազգային հավաքականում ընդգրկելուց հրաժարվելու մասին տեղեկությունը։ Նա նշել էր, որ «սուտ է տեղեկությունն այն մասին, որ գեղասահորդուհի Մեդվեդևայի տեղափոխությունը Հայաստանի հավաքական ձախողվել է, քանի որ մարզուհին փոխել է ազգանունը»։
Մեդվեդևան գեղասահքի 2018 թվականի օլիմպիական փոխչեմպիոն է, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն։
«Հիմա, երբ ես մեծացել եմ, մտածում եմ՝ Եվգենյա Մեդվեդևա, ոնց էր մտքովս անցել, ախր գեղեցիկ է ու հիշվող»,- ասել է գեղասահորդը՝ նշելով, որ այն ժամանակ «Մեդվեդև» անունը հայտնի էր:
Նրա խոսքով, մանուկ հասակում ինքը եղել է «թույլ, անպաշտպան»։
«Նրանք այնպես էին տալիս իմ ազգանունը, ասես դա վիրավորանք լիներ, ասես «ապուշ» են ասում»,- հավելել է Մեդվեդևան։ Նա կարծում է, որ այն ժամանակ դա ոչ թե էթնիկական հողի վրա վիրավորանք էր, այլ «ուղղակի ծիծաղելի խոսք» չարաճճիների համար:
Մեդվեդևան 2018-ի խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր է (մենախաղի և թիմային մրցումներ), աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2017):