Հայաստանի մարզերում նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 12-14 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 6-8 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 9-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 7-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան, հովտային շրջաններում՝ 9-13 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդը կտաքանա մինչև 12-14 աստիճան տաքություն, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 14-17 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 14-16 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-14 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 9-13 աստիճան, լեռնային շրջաններում՝ 3-6 աստիճան տաքություն։
Արցախում նոյեմբերի 5-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 8 աստիճան տաքություն: Քամին հարավարևմտյան է՝ 3-4 մ/վրկ արագությամբ։