Հայաստանի քաղաքացիների ավելի քան 64%-ը չի հավատում Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղություն կնքելու հնարավորությանը։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի կողմից հոկտեմբերի 24-30-ն անցկացված հարցման տվյալները 1 100 քաղաքացու շրջանում։
Հարցվածների 23,4%-ը հայտնել է, որ ավելի շուտ չի հավատում մինչև տարեվերջ խաղաղություն կնքելուն, 41,2%-ը նշել է, որ միանշանակ չի հավատում, 8,3%-ը վստահություն է հայտնել, որ մինչև տարեվերջ խաղաղություն կհաստատվի։ Հարցվածների 17,5%-ը հայտնել է, որ ավելի շուտ հավատում է խաղաղություն կնքելուն, իսկ 9,6%-ը նշել, որ դժվարանում է պատասխանել։
Միաժամանակ քաղաքացիների 90%-ը կարծում է, որ Հայաստանն այլևս չպետք է զիջումների գնա՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա կարգավորման դիմաց։ Նրանք կարծում են, որ զիջելու բան այլևս չի մնացել։