ՀՀ քաղաքացիների 58%-ը հավանություն չի տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքին։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի կողմից հոկտեմբերի 24-30-ը 1100 քաղաքացու շրջանում անցկացված հարցման տվյալները։
Հարցվածների 14,1%-ն (հուլիս՝ 13,4 %) ասել է, որ լիովին հավանություն է տալիս վարչապետի աշխատանքին, 20,4%-ն (հուլիս՝ 21,7%) ասել՝ ավելի շուտ հավանություն է տալիս, 16,1%-ը պատասխանել է, որ ավելի շուտ հավանություն չի տալիս, իսկ 41,5%-ը (հուլիս՝ 14,5%) բոլորովին չի հավանում։
Հարցված քաղաքացիների կեսից ավելին բացասաբար են գնահատել նաև Հայաստանի նախագահի, կառավարության և խորհրդարանի աշխատանքը։
Նրանց 55,3%-ն ասել է, որ մասամբ կամ ամբողջությամբ հավանություն չի տալիս նախագահի աշխատանքին, 66,5%-ը մասամբ կամ ամբողջությամբ հավանություն չի տալիս խորհրդարանի աշխատանքին, 56,3%-ը մասամբ կամ ամբողջությամբ հավանություն չի տալիս կառավարության աշխատանքին։
Հարցվածները գնահատել են նաև ԱԺ խմբակցությունների աշխատանքը։ Նրանք ՔՊ աշխատանքը 5 բալանոց սանդղակով գնահատել են 2,3, «Հայաստան» խմբակցության աշխատանքը՝ 2, իսկ «Պատիվ ունեմ»-ինը՝ 1,9։