Հայաստանի մարզերում նոյեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 10-12 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 4-6 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 7-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 6-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան, հովտային շրջաններում՝ 8-11 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդը կտաքանա մինչև 8-12 աստիճան տաքություն, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 11-14 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 10-13 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 9-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 3-6 աստիճան, լեռնային շրջաններում՝ 2-5 աստիճան տաքություն։
Արցախում նոյեմբերի 6-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 4 աստիճան տաքություն: Քամին հարավարևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։