Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանը կարծում է, որ Թուրքիան «առավելագույն աջակցություն է ցուցաբերում Երևանի և Բաքվի միջև համաձայնությունների ձեռքբերմանը, և խաղաղության ստորագրումը «կարևոր տարր կլինի Հարավային Կովկասում կայունության ապահովման համար»։
«Ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են իրենց (պայմանավորվածություններին): Սահմանի (սահմանազատման) վերաբերյալ վերջին որոշումներն այս առաջընթացի լավ օրինակ են»,- եզրափակել է նա:
Նոյեմբերի 5-ին Հայաստանն ստացել էր խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի 11-րդ պատասխան առաջարկները։
Օգոստոսի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ հայ-թուրքական սահմանի բացելու նախապայմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։