Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնության 7-րդ խաղափուլից հետո հայ պատանիներն առաջատար դիրքեր են զբաղեցնում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մինչև 18 տարեկանների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը, որը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր, նույն տարիքային խմբում Արսեն Դավթյանն ունի 4 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է Սոնա Կրկյաշարյանը, որն ունի 5 միավոր, մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանն ունի 3 միավոր:
Ֆեդերացիայից տեղեկացրել են, որ 8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: