ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին բիթքոինի գինն աճել է 10,1%-ով՝ հասնելով 75 հազար դոլարի, հայտնել է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Binance հարթակին։
Ըստ կայքի՝ Երևանի ժամանակով 07:38-ի դրությամբ բիթքոինը դանդաղել է և կազմել 74,267 հազար (+9,16%)։
Վերջին անգամ բիթքոինի գինը պատմական առավելագույնը սահմանել է 2024 թվականի մարտի 14-ին՝ հասնելով 73,777 հազար դոլարի:
Բիթքոինը բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված համանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է, որը կարող է թողարկվել համակարգի մասնակից ցանկացած օգտատիրոջ կողմից։