ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն ազատման դիմում է գրել, Armenia Today-ին հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրային կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Նա չմեկնաբանեց հրաժարականի պատճառները: «Միայն հաստատում եմ դիմում գրելը»,- ասաց նա։
Հայրապետյանը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար էր նշանակվել 2023 թվականի փետրվարին։