ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 6-ին իր թիմի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության հետ հավաք է անցկացրել, «Հրապարակ» օրաթերթին հաստատել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Թերթը նշել է, որ հանդիպումը տևել է մի քանի ժամ և ձգվել է մինչև ուշ երեկո:
«Քննարկել ենք ինչպես ներքաղաքական հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ու Հայաստանի վրա։ Երկրորդ նախագահի մասնակցությամբ ֆրակցիայի նիստերը պարբերական բնույթ են կրում»,- ասել է Խամոյանը:
Հոկտեմբերի 11-ին Քոչարյանն արձագանքել էր Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանը, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանը խոչընդոտ են հանդիսանում երկրի նախկին նախագահների «ստվերն ու ուրվականը»։ Քոչարյանը նշել էր, որ «իսկական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել»։