Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 14:30-ի սահմաններում բախվել են BMW X5 և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը` 15 ուղևորով:
Լրատվականը նշել է, որ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ սթափ են:
Կայքը հավելել է, որ ԶԻԼ մակնիշի վարորդը BMW X5-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել, այնուհետև հեռացել է դեպքի վայրից:
BMW-ի վարորդը, «Գազել»-ի վարորդն ու նրա կողքին գտնվող ուղևորները ամրակապված էին, հակառակ դեպքում՝ նրանք կհայտնվեին ավտոմեքենայից դուրս, ասված է կայքում։