Հրազդանի կիրճում 300,000 տարեկան բնության հուշարձան է ոչնչացվել՝ շենք կառուցելու նպատակով, հայտնել է պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Դեմոյանն ավերված հուշարձանն անվանել է Երևանի այցեքարտներից մեկը։
«Սա դեռ սկիզբն է։ Շուտով էքսկավատորի թեթև կովշով գրողի ծոցը կուղարկվի առնվազն 10 մետր հաստությամբ հարուստ հնագիտական շերտ` քարի դարից մինչև ուշ միջնադար թվագրվող իրերով: Անձրևից հետո այստեղով անցնելիս կարելի է միջնադարյան ջնարակած խեցեղենի մնացորդներ հավաքել»,- գրել է պատմաբանը: