Լոնդոնում տեղի է ունեցել ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության Լիգայի փուլի 3-րդ տուրի՝ «Չելսի»-«Նոա» հանդիպումը, որին հայկական թիմը մրցակցին պարտվել է 0։8 հաշվով, հայտնել են ակումբից։
«Քաղում ենք դասեր և շարժվում առաջ։ Շնորհակալ ենք երկրպագուներին մեզ հավատալու և աջակցելու համար»,- հայտարարել է ակումբը։
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրում «Նոա»-ն 0։1 հաշվով պարտվել էր Վիեննայի «Ռապիդին»։ Հոկտեմբերի 3-ին հայկական ակումբը Երևանում 2։0 հաշվով հաղթել էր չեխական «Մլադա Բոլեսլավին»։
Օգոստոսի 29-ին ակումբը դուրս էր եկել Կոնֆերենցիաներ լիգայի խաղարկության Լիգայի փուլ։ «Նոան» հայկական առաջին թիմն է, որը եվրագավաթային որակավորման փուլերում տարել է 5 հաղթանակ և հաղթահարել 4 փուլ: