Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հատուկ մեքենաներ է ձեռք բերել կալանավորվածներին և ձերբակալվածներին տեղափոխելու համար, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Մեքենաները շահագործման կհանձնվեն նոյեմբերի 9-ից։ Նախարարությունը ձեռք է բերել միջազգային չափանիշներով հագեցած 22 հատուկ մեքենա, որոնցից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ըստ գերատեսչության՝ մեքենաներում առկա է միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորված երեք խուց, որոնք ապահովված են օդորակման և հակահրդեհային համակարգերով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով մեքենաները կահավորված են նաև հատուկ լուսաձայնային ազդանշաններով:
Նոր մեքենաները կտեղափոխվեն Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումներ, որոնց վերապահված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթը, նշել են ՆԳՆ-ից։