Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակից Միսրաթդին Իսկանդարովին, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Երեք խաղափուլից հետո Հովհաննիսյանն ունի 3 միավոր, Արամ Հահոբյանը՝ 2,5։ Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը և Դավիթ Գևորգյանը վաստակել են 2-ական միավոր։ Հայկ Մարտիրոսյանը և Հայկ Երիցյանն ունեն 1,5 միավոր»,- հավելել են ֆեդերացիայից։
Նշվում է, որ 4-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 11-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին։
Առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 7-ին և կանցկանցվի մինչև նոյեմբերի 20-ը։