Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Լրատվականները հանդիպման մանրամասների մասին տեղեկություն չեն հաղորդել։ Միշելը Բաքու է ժամանել COP29-ին մասնակցելու նպատակով։ Նա նաև հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Միշելը հուլիսին Փաշինյանին և Ալիևին կոչ էր արել ավարտել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը։
Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանի և Ալիևի միջև երկկողմ հանդիպումից Բաքվի մերժման մասին։ Նույն օրն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր Փաշինյանի ու Ալիևի հետ Միշելի առանձին հանդիպումների մասին։