ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Դանիելյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Դանիելյանն ազատվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Նոյեմբերի 7-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի՝ աշխատանքից ազատվելու հավանական պատճառներից մեկը Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, որը ցանկանում է այդ պաշտոնում նշանակել իր մտերիմ Դանիելյանին։
Հոկտեմբերի 6-ին ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրային կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն Armenia Today-ին հայտնել էր Հայրապետյանի ազատման մասին։
Հայրապետյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2023 թվականի փետրվարին։