Հայաստան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրությունից։
Նշվում է, որ պատվիրակությունը Հայաստանում մասնակցելու է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստի աշխատանքներին։
Նիստն ընթանալու է 2024 թվականի նոյեմբերի 17-19-ը՝ Դիլիջանում։
Հոկտեմբերի 10-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Վորոբյովի հետ քննարկել էր միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր։