Հնդկաստանը Հայաստան է ուղարկում Akash զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը, հայտնում է The New Indian Express-ը՝ հղում անելով Bharat Electronics Limited արտադրող ընկերությանը։
«Հնդկաստանը ևս մեկ կարևոր հանգրվան է նշում իր պաշտպանական արտահանման մեջ՝ Հայաստան ուղարկելով Akash սպառազինության համակարգի առաջին մարտկոցը»,- նշել է թերթը։
Հնդկաստանի պաշտպանության նախարար Սանջեև Կումարը «տեղակայել է Akash զենքի համակարգի առաջին մարտկոցը բարեկամ արտերկրում»։
«Այս զարգացումն արտացոլում է Հնդկաստանի աճող կարողությունները պաշտպանական տեխնոլոգիաների և արտադրության ոլորտում», – գրել է Bharat Electronics Limited-ը X-ում:
Օգոստոսի 8-ին Հնդկաստանը հայտարարել էր մինչև 2024 թվականի վերջը Հայաստանին Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-25թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը զենքի մատակարարման ոլորտում Հնդկաստանը և Ֆրանսիան անվանել էր Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը։ The Economic Times-ն ապրիլին գրել էր Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու Հնդկաստանի ծրագրերի մասին:
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագիր էր կնքել։ Հնդկաստանը 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը Հայաստանին էր մատակարարել 2023 թվականի օգոստոսին։
Հնդկական պաշտպանական հետազոտական թևը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է գնել 15 AAD համակարգեր Հնդկաստանից՝ Bharat Dynamics արտադրող ընկերությունից: