Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունն ահազանգ է ստացել, որ ժամը 14:50-ին Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Ծառայությունից նշել են, որ Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցի վերջնամասում բախվել են Mercedes-Benz (վարորդ` Գ. Մ., ծնված 1975 թ․) և GAZ (վարորդ՝ Ս. Լ., ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Mercedes-Benz-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել, վերջինիս վարորդը տեղում մահացել է։