Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի ուղղությամբ սկսել է ցամաքային գործողության երկրորդ փուլը, որի նպատակն է ոչնչացնել շիական «Հեզբոլլահ» շարժման հրթիռային հնարավորությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իսրայելական Maariv թերթին։
Պարբերականը, վկայակոչելով բանակային աղբյուրները, նշում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը գործում են ոչ միայն հԼիբանանի հարավում, այլև Բեյրութում և Բեքաայի հովտում՝ ոչնչացնելով շարժման զենքի պահեստները։ Բացի այդ, ընդգծվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Հեզբոլլահը» մոտ 90 անօդաչու թռչող սարք էր արձակել Իսրայել, որոնց մեծ մասը չեզոքացվել է։
Հոկտեմբերի 1-ից Իսրայելը ցամաքային գործողություններ էր իրականացնում Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրի վրա, որտեղ, բացի խաղաղ բնակիչներից, սպանվել են նաև շիա շարժման առաջնորդները, իսկ ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում հրամանատարական կազմում, «Հեզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում հրթիռային հարձակումներն Իսրայելի տարածքի վրա։