«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փակ նիստում որոշել են քվեարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի օգտին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ոչ բոլոր պատգամավորներն են կողմ նրա թեկնածությանը, բայց ԱԺ նիստում նրա օգտին քվեարկելու քաղաքական հրահանգ ունեն։
«Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցության փակ նիստում Սիրունյանի օգտին են քվեարկել։ Նրա թեկնածությանը դեմ է արտահայտվել պատգամավոր Մարիա Կարապետյանը, որն իր դիրքորոշումը փաստարկել է թեկնածուի ոչ հավասարակշռված ֆեյսբուքյան գրառումներով։ Կարապետյանը նկատել է, որ անգամ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ է Սիրունյանը գրառումներ արել»,- հավելել է թերթը։
ՔՊ վարչությունը Սիրունյանի թեկնածությունն առաջադրել էր նոյեմբերի 5-ին։ Սիրունյանի անունը նաև Արդարադատության նախարարի թեկնածուների ցանկում էր։