Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հաստատել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում մահվան դեպք է գրանցվել և տեղեկացրել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։
«Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել հանկարծամահության փաստի հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդված)։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հավելել է ՔԿ խոսնակը՝ նշելով, որ այս պահին միայն այս տեղեկությունը կարող է փոխանցել։
Նոյեբերի 13-ին Shamshyan.com-ը գրել էր, որ նոյեմբերի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանում 56-ամյա Վարդան Հ․-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նա մահացել է։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակից էր։