«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարել է Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը դադարեցնելու մասին։
Դա պայմանավորված է Վրաստանում նոյեմբերի 13-ի ժամը 10:00-ից նոյեմբերի 14-ի ժամը 22:00-ն ընկած ժամանակահատվածում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներով:
Հանրապետության սպառողներին այդ ժամանակահատվածում գազը կմատակարարվի ներքին պաշարներից և Իրանից բնական գազի մատակարարումների լրացուցիչ ծավալներով, հավելել են ընկերությունից։