Հայաստանը ներկայացնող որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29-ին մասնակցելու հայտ չի ներկայացրել, ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
«Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ ներկայացուցիչներ նման հայտարարություններ արած լինեն, թեև այդ մասին էլ ինձ որևէ բան հայտնի չէ, բայց եթե դա նկատի ունեն, Հայաստանը ազատ ժողովրդավարական երկիր է։ ՀՀ կառավարությունը ոչ ցանկություն ունի, ոչ էլ լծակներ ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակությանը, կազմակերպություններին»,- նշեց նա։
COP29-ը Բաքվում մեկնարկել է նոյեմբերի 11-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 22-ը։