Երևան քաղաքի Սարյան 1 հասցեի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ ահազանգն ստացվել է նոյեմբերի 15-ին՝ ժամը 08:09-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան, նշել է ՓԾ-ն։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08։49-ին։ Վնասների և տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։