Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը 2 դրվագով արդարացվել է, հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նա չի հստակեցրել, թե որ դրվագների մասին է խոսքը։
Միաժամանակ՝ փաստաբանը նշել է, որ դատարանը չի վերացրել Վերմիշյանի նկատմամբ նախկինում կայացված 8 տարվա ազատազրկման պատիժը։
Մարտի 4-ին Կոչուբաևն Armenia Today-ին հայտնել էր, որ 25 մլն գրավի դիմաց Վերմիշյանի կալանքը փոխարինել են տնային կալանքով։ Վերմիշյանը կալանքի տակ էր ավելի քան 4 տարի։ Նա ձերբակալվել էր 2020 թվականի փետրվարի 5-ին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել էր։ Նույն թվականի փետրվարի 27-ին կառավարության որոշմամբ Վերմիշյանն ազատվել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։