Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ խաղափուլից հետո Հայաստանի ներկայացուցիչներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նրանք վաստակել են 5,5 միավոր և կիսում են 2-14-րդ հորիզոնականները: Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանն ունեն 5 միավոր։
7-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով ունի 6,5 միավոր: 8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 7-ին և կավարտվի նոյեմբերի 20-ին:
Նոյեմբերի 12-ին ֆեդերացիան հայտնել էր, որ 4-րդ խաղափուլի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչներից առաջատար էին Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
Նոյեմբերի 16-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Ռիգա, որտեղ կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումը Լատվիայի...