«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խումբը, առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նոյեմբերի 15-ին կայացած նիստում քննարկել է ՊԵԿ-ի և նրա ղեկավար Ռուստամ Բադասյանի աշխատանքի արդյունքները, գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներկայացուցիչները չեն բացահայտել Փաշինյանի չներկայանալու պատճառները։
«Բադասյանը գլուխ է գովել իր կատարած աշխատանքով, հնարավորինս խուսանավել է հարկային տեռորի մասին հարցերից կամ լղոզված պատասխաններ տվել: Պարծեցել է, թե համակարգից վերջին 2 տարում դուրս են թողել ավելի քան 140 աշխատակցի, որոնք չեն համապատասխանել հռչակված հեղափոխական չափորոշիչներին, պարզ ասած՝ կասկածվել են կոռուպցիոն գործարքներում»,- գրում է թերթը։
Նոյեմբերի 4-ին Բադասյանը խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել էր Հայաստանում հարկային «տեռորի» բացակայության մասին։ Նա նշել էր, որ շատ հարկատուների համար մաքսային ընթացակարգերը պարզեցվել են։
Փաշինյանը միակն է, ով Սպիտակ տուն չի այցելել․ քաղաքագետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, ով երբևէ որևէ ձևաչափով չի գտնվել Սպիտակ տանը և ոչ մի հեռախոսազրույց կամ...