Նոյեմբերի 16-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Ռիգա, որտեղ կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումը Լատվիայի ընտրանու հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով ժամը 19:30-ին։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա «Սկոնտո» մարզադաշտում նոյեմբերի16-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին: Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։
Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջել էր Ֆարերյան կղզիների ընտրանուն։ FAF-ի (Առաջին հայկական ճակատ) ֆան ակումբի ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականից կրած պարտությունից հետո, որին հաջորդել էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հեռացումը, պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը։
ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Մելիքբեկյանի հրաժարականի հարցը չի քննարկվում։ Հոկտեմբերի 21-ին Մելիքբեկյանը հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Եվրոպայի առաջնության 7-րդ խաղափուլից հետո 3 հայ շախմատիստ առաջատարների շարքում է
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ խաղափուլից հետո Հայաստանի ներկայացուցիչներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ...