Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երևանի Նազարբեկյան փողոցում տեղի ունեցած սպանության դեպքի մասին։
Ըստ ՔԿ-ի՝ 35-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
Նշվում է, որ կրակոց արձակած անձը տուժողի 34-ամյա եղբայրն է:
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում 5 ժամկետով) հատկանիշներով։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին Երևանում հնչած կրակոցի հետևանքով սպանվել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած Արթուր Մանուկյանը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ սպանության վայրում է գտնվել նաև Փարաքար համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Նա ոտքի հրազենային վնասվածք է ստացել։ Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ Գյուլնազարյանի ընկերը հետախուզվում է սպանության կասկածանքով։