Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մեկ քաղաքացի դեմքի շրջանում այրվածքներ է ստացել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ սրճարանի բացօթյա տարածքում գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Նշվում է, որ պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 15:40-ին, հրդեհը մարվել է ժամը 15։55-ին։