Մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Ելենա Վարդազարյանը (դաշնամուր) նոյեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կներկայացնեն «Լուռ գիշերներում» խորագրով համերգային երեկոն։
Երեկոյին կհնչեն ռուս կոմպոզիտորների արիաներ հայտնի օպերաներից, ռոմանսներ, ինչպես նաև դաշնամուրային ստեղծագործություններ։ Դաշնամուր՝ միջազգային մրցույթների դափնեկիր Ելենա Վարդազարյան։
Ծրագրում ներառված են Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Ն. Ռիմսկի-Կորսակով, Մոդեստ Մուսորգսկի, Սերգեյ Ռախմանինովի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները։