Նոյեմբերի 18-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է 11-13, երեկոյան՝ 6-8 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 5-10 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 9-12 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն։
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Արարատի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 12-14 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 12-14 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 4-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 11-13 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 3-7, հովտային շրջաններում 16-19, նախալեռնային շրջաններում՝ 9-12 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 9-11 աստիճան տաքություն: