Բեյրութի կենտրոնում գտնվող շենքին իսրայելական օդուժի հարվածից սպանվել է շիական «Հեզբոլլահ» շարժման մամուլի ծառայության ղեկավար Մուհամադ Աֆիֆը, հայտնել է լիբանանյան «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքը։
«Հեզբոլլահի մամուլի ծառայության ղեկավար Մուհամադ Աֆիֆը սպանվել է Ռաս ալ-Նաբա շրջանում Բաաս կուսակցության շենքի վրա ավիահարվածի հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ:
Լիբանանի Առողջապահության նախարարության Արտակարգ իրավիճակների կենտրոնի տվյալներով՝ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երեքը վիրավորվել են։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: