Նոյեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ, Արտաշատի բաժին են ներկայացվել Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Արմեն Ղ․-ն և 29-ամյա Մառլեն Ա․-ն և պարզել, որ Արմեն Ղ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով հարսանեկան արարողության ավտոշարասյան մեջ Քաղցրաշեն գյուղի Խ․ Աբովյան և Ս․ Շահումյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած ատրճանակից 2 կրակոց է արձակել օդ։
Կասկածյալը ներկայացրել է ատրճանակը, որը լիցքավորված էր 4 փամփուշտով ու խոստովանել, որ ինքն է «BMW»-ի միջից կրակոցներ արձակել։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։