Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, հայտնել է «Հրապարակ»-ը։
Կայքի տեղեկություններով, առաջիկա օրերին Փաշինյանը պատրաստվում է ևս հեռացնել այլ պաշտոնյաների, բայց թե կադրային դեֆիցիտի պայմաններում ում են նշանակելու նրանց փոխարեն, պարզ չէ:
«Մեր աղբյուրը պատմեց, որ այսօրվա բոլոր «զոհերին» վարչապետը վոթսապով SMS-ներ է գրել: Մոտավորապես հետևյալ բովանդակության շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, դիմում գրեք ազատվեք: Այդ SMS-ից հետո բոլորը խելոք դիմումներ են գրել, անգամ չսպասելով, որ լուսանա, գնան աշխատավայր», – գրել է թերթը։
Փաստինֆո-ի տեղեկություններով Սանոսյանին Փաշինյանն առաջարկել է Ներքին գործերի նախարարի պաշտոնը։
24News-ի տեղեկություններով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ևս ներկայացրել է հրաժարականի դիմում:
Ինչպես գրել է Shamshyan.com-ը, Սանոսյանի և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի պաշտոնանություններից առաջ, նրանք կանչվել են Կառավարություն, որտեղ Փաշինյանը խոստ զրույց է ունեցել նրանց հետ, որից հետո նրանք ազատման դիմում են գրել։
Իր հերթին Radar Armenia կայքը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը վայր են դնելու իրենց մանդատները։ Կայքը հայտնել է նաև ՆԳՆ, Քննչական կոմիտեի, ՊԵԿ ղեկավարների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջիկա հրաժարականների մասին։