Հակակռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել, Armenia Today-ին հաստատել են Հակակոռուպցոն կոմիտեի լրատվական բաժնից։
Խաչատրյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2021-ի սեպտեմբերին։
24News-ը նոյեմբերի 17-ին գրել էր, որ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Հրապարակ»-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։
Նոյեմբերի 18-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնել էր իր հրաժարականի մասին։
Նոյեմբերի 14-ին Փաշինյանը կառավարության նիստում դժգոհել էր իրավապահ համակարգի աշխատանքից։