Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած 3,8 մագնիտուդով երկրաշարժն զգացվել է ՀՀ-ում, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին, Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախի խորությունը կազմել է 10 կմ։
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժն զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ, նշված է գերատեսչության հայտարարության մեջ։