Իրավապահները Վայքում հայտնաբերել են Գորիսի բանտից Երևան տեղափոխվելիս փախուստի դիմած՝ առանձնապես ծանր հանցանքի համար կալանավորվածին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ կալանավորն Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Հայկազ Թ.-ն է, ով հասնելով Վայոց ձորի վարչական շրջան՝ Վայքի տարածքից դեռևս անհայտ հանգամանքներում դիմել էր փախուստի։
Այսօր ավելի վաղ ArmLur-ը հայտնել էր, որ իրավապահներին հրահանգ էր տրվել ուժեղացված հսկողություն սկսել ՀՀ բոլոր տարածքներում՝ Գորիսի բանտից առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող կալանավորի փախուստի հետ կապված։