Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայի բռնցքամարտի առաջանությունում հաղթել է թուրք մրցակից Ռիչարդ Ալկանին՝ նվաճելով չեմպիոնական գոտին։
Չորրորդ ռաունդում Սաքունցի մրցակիցը չի կարողացել շարունակել պայքարը և մրցավարը հայտարարել է տեխնիկական նոկաուտ։
Չեխիայի չեմպիոնական գոտին Սաքունցը նվիրել է լեգենդար «Արաբո» ջոկատի անձնվեր զինվորներին և ամբողջ հայ ժողովրդին՝ ընդգծելով ազգային միասնության և հայրենիքի նկատմամբ հոգատարությունը։
Սաքունցն ուժային եռամարտի աշխարհի կրկնակի ու Եվրոպայի չեմպիոն է, ինչպես նաև Գինեսի բազմակի ռեկորդակիր։
2023-ի ապրիլին Սաքունցն ատամներով քաշել էր մոտ 40 տոննա կշռող հետևակի մարտական մեքենան, որը նրա 24-րդ ռեկորդն էր։