Հայաստանի առանձին շրջաններում նոյեմբերի 20-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 20-ին սպասվում է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 12-14 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 7-9 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 7-10 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան, հովտային շրջաններում՝ 9-12 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդը կտաքանա մինչև 10-12 աստիճան տաքություն, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 12-15 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 12-14 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 4-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 8-11 աստիճան, լեռնային շրջաններում՝ 2-6 աստիճան տաքություն։
Արցախում նոյեմբերի 20-ի ցերեկը կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 8 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։